Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեծ օգուտ է տալիս թիմին:
Օզիլն Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղերում խփել է 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
«Կցանկանայի նույն թիմում խաղալ Օզիլի հետ: Նա ինձ հիշեցնում է Ռոբեր Պիրեսին: Նա միշտ փոխանցում է կատարում, նկատում է արագացումներ կատարող խաղընկերներին, գոլեր է խփում:
Նա ունի ամեն ինչ, ինչ հարկավոր է ժամանակակից բարձրակարգ կիսապաշտպանին: Կարծում եմ՝ «Արսենալ»-ն ընթացիկ մրցաշրջանի հաջողություններին հասել է Օզիլի շնորհիվ»,- հայտարարել է Անրին:







































