Wednesday, 17 06 2026
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է

Մի մուկ, մի ձուկ որ ուտի, իսկույն ոտքի կկանգնի

ԱԺ-ում ձկնաբուծությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հասարակության համար ուշադրության էր արժանի Զարուհի Փոստանջյանի և Հովիկ Աբրահամյանի միջև «երկխոսությամբ»: Այդ երկխոսությունից շատ հետաքրքիր բաներ պարզվեցին: Օրինակ՝ պարզվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր դեմ պատվեր տվողների ցուցակ է կազմում: Դե ինչ, երբ ԱԺ դերը բարձրացնել չի հաջողվում, մնում է ինչ-որ բանով զբաղվել, և Հովիկ Աբրահամյանը զբաղվում է իր դեմ պատվեր տվողների ցուցակ կազմելով:

Այսինքն՝ ԱԺ դերը չի բարձրանում, գոնե սեփական դերը բարձրանա՝ այն «մեծության մոլուցքով», որ իր դեմ կան պատվիրատուներ, այն էլ՝ ցուցակով պատվիրատուներ: Ամենահուզիչը, սակայն, իհարկե, բարեգործության մասին աբրահամյանական «թեզերն» են: Նա պատվիրատուներին խորհուրդ է տալիս այդ գումարները բարեգործությունների ուղղել և զբաղվել սեփական ընտանիքների դաստիարակությամբ:

Չգիտենք, եթե կան նման պատվիրատուներ, նրանք այսուհետև կհետևեն Հովիկ Աբրահամյանի խորհուրդներին թե ոչ, սակայն մի բան պարզ է, որ նրա խորհուրդները առաջին հերթին հենց իրեն և հարազատներին են վերաբերվում: Եվ ահա թե ինչու:

Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ ֆինանսների նախարարության հաշվետվությունից պարզվեց, որ գյուղացիներին էժան դիզվառելիքի ծրագրով նախատեսված դոտացիոն վառելիքի մեծ մասը Մխչյան գյուղում վերցրել են Հովիկ Աբրահամյանի հարազատները, ավելի կոնկրետ՝ նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանը: Դոտացիոն այդ ծրագիրը ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության ծրագրերից էր՝ կառավարությունը գյուղացիների համար ֆինանսավորում էր դիզվառելիքի գումարի մի մասը՝ որպես սոցիալապես անապահովների համար օգնություն: Եվ ահա, սոցիալապես խիստ «անապահով», ուղղակիորեն «կարիքի մեջ գտնվող» խոշոր հողատեր Աբրահամյաններին է բաժին հասնում այդ դիզվառելիքի մեծ մասը: Գուցե հարկ էր առաջինը դիմել սեփական հարազատներին և հորդորել, որ եթե կարիքավոր չես, ապա դաստիարակված և բարոյական մարդը դոտացիոն վառելիքը կթողնի ավելի կարիքավորներին, սոցիալապես անապահովներին, որ դա կլիներ բարի գործ կամ այլ կերպ ասած՝ բարեգործություն: Այսինքն՝ շուրջբոլորը պատվիրատուների ուրվականներ փնտրելու և ուրիշներին բարոյականության և բարեգործության դասեր տալու փոխարեն՝ գուցե հարկավոր էր նախևառաջ սկսել սեփական շրջապատից:

Սակայն սա, իհարկե, միայն Հովիկ Աբրահամյանին բնորոշ չէ: Այս հիվանդությունը՝ շուրջբոլորը պատվերներ և դավադրություններ փնտրելու և սույնով սեփական գործողությունները արդարացնելու փորձերը և մոլուցքը, ինչպես նաև սեփական գերանը չտեսնելով՝ ուրիշների աչքում փուշ որոնելը Հայաստանի ողջ իշխանական համակարգի բնորոշ գիծը, եթե կարելի է ասել, հիվանդությունն է: Եվ սա մի հիվանդություն է, որը, ի տարբերություն մանկական հայտնի ստեղծագործության, որի վրա երևի շատ սերունդներ են դաստիարակվել, «մի մուկ, մի ձուկ ուտելով» չի բուժվի երբեք: Սա անբուժելի հիվանդություն է, և լուծումը կարող է լինել միայն այդ հիվանդության կրողներին իշխանությունից հեռացնելը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում