Երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ խոսել է նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Ադրբեջանական գործակալությունները հաղորդում են, որ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է. «Ես Իրանի նախագահին տեղեկացրեցի հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլի մասին: Հուսով եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Դրա համար մենք, իհարկե, պետք է ավելի ուժեղանանք»: