«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Այաքս»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ տանտերերը հանդիպման մեծ մասն անցկացրել են 10 ֆուտբոլիստներով`Ռիկարդո Մոնտոլիվոյի հեռացման պատճառով:
«Մոնտոլիվոյի` խաղադաշտից հեռացումից հետո ստիպված էինք մեր ուժերը սևեռել պաշտպանության գծում: Հաճելի է գոլեր խփել, բայց այդ պարագայում մեզ համար կարևոր էր բաց չթողնել: Փոքր-ինչ հիասթափված եմ, որ իտալական այլ թիմերի չհաջողվեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, միաժամանակ` անչափ երջանիկ եմ «Միլան»-ի համար»,- Football Italia-ն մեջբերում է Բալոտելիի խոսքերը:









































