Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մարսել»-ի նկատմամբ առավելության հասնելուց և մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ:
«Պայքարեցինք մինչև վերջին րոպեները և խաղի վերջնամասում գոլ խփեցինք, ինչի համար շատ ուրախ ենք: Առաջին անգամ Ֆրանսիայում մասնակցեցի Չեմպիոնների լիգայի խաղի: Անչափ երջանիկ եմ այդ կապակցությամբ:
«Մարսել»-ը հիանալի թիմ է: Կարծում եմ՝ հաջորդ տարի այդ թիմը կպայքարի փյել-օֆֆ դուրս գալու համար:
Իհարկե, մտավախություն ունեի, որ կարող ենք զրկվել պայքարը շարունակելու իրավունքից: 1:1 հաշվի ժամանակ մեզ հայտնեցին, որ «Նապոլի»-ն հաղթում է «Արսենալ»-ին, իսկ այդ դեպքում ոչ-ոքին մեզ ձեռք չէր տալիս»,- 20 minutes-ը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:









































