Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղով` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Սելթիկ»-ի դեմ հանդիպմանը:
«Կապտանռնագույններ»-ը ջախջախիչ` 6:1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
«Սա լավագույնն խաղն էր «Բարսելոնա»-ի կատարմամբ այն ժամանակից, երբ ես գլխավորեցի թիմը: Իմ սաները պրեսինգի էին ենթարկում մրցակցին` կազմակերպելով սուր գրոհներ: Կատալոնական ակումբը կայուն խաղ ցուցադրեց: Կարծում եմ` առաջիկայում պետք է դրույք կատարենք հենց այսպիսի խաղի վրա:
Եթե կատարելագործենք մեր խաղը, ապա կարող ենք հիանալի մրցաշրջան անցկացնել»,- ասել է Մարտինոն:









































