Newsbook.am-ի փոխանցմամբ՝ Չինարիում բոլորը ցնցված են՝ լսելով համագյուղացի Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության մասին, ինչը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի Խաչիկի զորամասում: Ինչպես հաղորդել են համագյուղացիները, Վանիչկան զանգահարել է տուն, խոսել հոր հետ և ասել, որ ինքնասպան է լինելու։ Րոպեներ անց նա իրագործել է իր որոշումը։ Ընդամենը վեց ամիս էր մնացել ծառայության ավարտին, և հանկարծ ԵՊՀ ուսանող զինվորը նման քայլի է գնում: Ինչու՞:
NewsBook.am-ին հաջողվել է պարզել, որ սա հարկադրված ինքնասպանություն է, ինչին զինվորին դրդել են մի խումբ ծառայակիցներ՝ մեղադրելով նրան գողության մեջ։
Զորամասում հեռախոս է կորել, և ահա մի քանի հոգի հավաքվել և որոշել են, որ հեռախոսը գողացել է Վանիչկա Հովակիմյանը և պարտադրել են նրան վերադարձնել։
Հիշեցնենք որ այսօր ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ:
Մանրամասները՝ Newsbook.am-ում:






































