ՆԱՏՕ-ի խորհուրդը երկարաձգել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատը մինչև 2014թ. սեպտեմբերի 30: Այս մասին հաղորդվում է Հյուսիսատլանտյան խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ նման որոշում է կայացվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը և նախագահությունն ապահովելու համար, որը կայանալու է Հարավային Ուելսում սեպտեմբերի 4-5-ին:











































