Saturday, 06 06 2026
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով

Մայրաքաղաքում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 17-ից

2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառների լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

«Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնց բարձրությունը 12 մետր է. դրանք ևս, ինչպես և հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։

Երևանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։ Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձևավորում կստանան նաև 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։ Հատուկ ձևավորում կստանան նաև կենտրոնական մի շարք շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ ձևավորման լուծումներում կլինեն նաև անակնկալներ։

Անակնկալներ սպասվում են նաև տոնական միջոցառումների շարքում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանի խոսքով՝ դեկտեմբերի 17-ից մինչև հունվարի 13-ը, բացի խորհրդանշական օրերի մեծ միջոցառումներից, կլինեն նաև տարբեր փոքրածավալ միջոցառումներ՝ բոլոր վարչական շրջաններում, կենտրոնական հրապարակներում։ Կամո Մովսեսյանը ներկայացրել է մեծ միջոցառումների ցանկը։

«Դեկտեմբերի 17-ից հետո, երբ քաղաքապետը խորհրդանշական միջոցառումով կմիացնի Երևանի տոնական լուսավորությունը, կմեկնարկեն տոնական մեծ միջոցառումները՝ ըստ օրերի։ Հարնրապետության հրապարակում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև մանկական համերգ»,- նշել է Կամո Մովսեսյանը։ Բացի տոնական միջոցառումները Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր թատրոններում դեկտեմբերի 25-ից սկսած կլինեն ամանորյա տոնական ներկայացումներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է միջոցառումների ուղեկից՝ տոնական կերպարներ մարմնավորելու թույլտվություն ստանալու մրցույթը, որին մասնակցել ցանկացեղները պետք է նախ հերթագրվեն՝ դիմելով վարչություն։

Տոնական միջոցառումներից բացի անցկացվելու է նաև ամանորյա տոնավաճառ։ Այդ նպատակով յուրահատուկ ձևավորում կունենա Հյուսիսային պողոտան, որտեղ, բացի ավանդական լուսային և դեկորատիվ տարրերից, կտեղադրվեն նաև տոնավաճառի համար նախատեսված տնակները։ Ամանորյա տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 11-ից մինչ հունվարի 13-ը և հնարավորություն է ընձեռելու բոլորին, հետաքրքիր ժամանակ անցկացնելուց զատ, նաև կատարել գնումներ և վայելել ամանորյա գեղեցիկ երաժշտություն։

«Տոնավաճառը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ է իրականացվում։ Մասնակիցները բոլոր այն ընկերություններն են, որոնք պատրաստ են վաճառելու հատուկ ցանկում ընդգրկված ապրանքատեսակներ. դրանք հիմնականում ամանորյա խորհրդանշական իրեր են»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Ի դեպ, դեկտեմբերի 20-29-ը Մաշտոցի պուրակում և Կոմիտասի պողոտայի ու Կասյան փողոցների հատման հրապարակում գործելու են նաև գյուղմթերքների շուկաներ։

Արազ Բաղդասարյանը նշել է նաև, որ, տնտեսվարողներին, կրթական ու մշակությաին հաստատություններին, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին խրախուսելու նպատակով, տոնական ձևավորումների մրցույթ է անցկացվելու։

Տոնական միջոցառումների անցկացման ժամանակացույցի վերաբերյալ քաաքապետարանը պարբերաբար տեղեկացներու է տարբեր լրատվամիջոցներով։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում