Marca-ի փոխանցամամբ` «Մոնակո»-ն պատրաստվում է ևս մեկ տրանսֆերային խոշոր գործարք իրականացնել:
Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի պաշտպան Վինսենտ Կոմպանիի տրանսֆերը: Հիշեցնենք` 2008 թվականի ամռանը «քաղաքայիններ»-ը 6 մլն եվրո են վճարել «Համբուրգ»-ին բելգիացի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
«Սիթի»-ի կազմում Կոմպանին 213 խաղ է անցկացրել և 7 գոլ հեղինակել:







































