Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովի անդամ. «գառը գայլին պահ են տվել»

Այս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:

Սպառնալիքներով հաջողության չհասնելուց հետո Թուրքիան անցյալ ամիս ձեռնամուխ եղավ գործողության մեկ այլ մեթոդի՝ կաշառքի: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Թուրքիան կրկնապատկել է իր ներդրումը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), որը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրենց անդամավճարները չվճարելու պատճառով»:

Նախարար Ավջըն նույնիսկ չի էլ փորձել թաքցնել Թուրքիայի առատաձեռնության բուն պատճառը: Նա բացահայտել է, որ «էական առաջընթաց է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի ընտրությունների համար Թուրքիայի թեկնածության հարցում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին»: Իրոք՝ թուրք նախարարի կանխատեսումն իրականացավ, երբ նրա երկիրը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ անդամ ընտրվեց առաջիկա չորս տարիների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ որպես այդ Հանձնաժողովի անդամ «Թուրքիան մտադիր է կիսել իր փորձն ու գիտելիքները միջազգային մասշտաբով, որ կուտակել է համաշխարհային ժառանգության իր սեփական 11 շրջանների կառավարման և պաշտպանության ընթացքում, որոնք ներկայացնում են անատոլիական քաղաքակրթության տարբեր շերտերը, այդ թվում՝ նեոլիթյան, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանները»:

Թուրքիայի ընտրությունը մի մարմնում, որ կոչված է պահպանելու մշակութային արժեքները, հավասարազոր է գառը գայլին պահ տալուն: Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակություն չի արվել հայկական բազմաթիվ կրոնական և մշակութային կոթողների մասին, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Միայն վերջերս, մտադիր լինելով հեշտացնել Եվրամիության թեկնածության իր ճանապարհը, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտ ապահովելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը վերանորոգել է մի քանի հայկական և հունական եկեղեցիներ, տասնամյակներով դրանք անուշադրության մատնելուց, պարբերաբար սրբապղծելուց և ոչնչացնելուց հետո:

Այժմ, երբ Թուրքիան անարժան կերպով անդամակցել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ունի առաջիկա չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մատնանշել այն զավեշտալի իրավիճակը, որին բախվելու է Թուրքիան` ունենալով մշակութային կոթողների պահպանության հանձնարարականը և շարունակելով մնալ որպես այլ ազգերի մշակութային ժառանգության ամենամեծ բռնազավթողներից մեկը:

Թուրքիայի մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրեն Մուրադ Սուսլուն, դեմքի անվրդով արտահայտությամբ «Նյու Յորք թայմս» թերթին ասել է. «Մենք միայն ցանկանում ենք վերադարձնել այն ամենը, ինչն արդարացիորեն մերն է…. Եթե դուք գաք իմ տուն և ինձանից գողանաք արժեքավոր իրեր, ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ դրանք հետ ստանալ»: Պարոն Սուսլուին, որը պնդում է, որ գողությունն ու թալանը սխալ են անկախ այն բանից, թե դրանք երբ են տեղի ունեցել, պետք է հիշեցնել, որ Թուրքիան կարող է նման պահանջներ ներկայացնել միայն` ալևիներին, ասորիներին, արաբներին, կիպրացիներին, հայերին, հույներին և քրդերին այն ամենը վերադարձնելուց հետո, ինչն արդարացիորեն պատկանում է նրանց:

Նույնքան զավեշտալի էր Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի հայտարարությունը, որ նա արել է «Էկոնոմիստ» շաբաթաթերթին. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ յուրաքանչյուր հնություն աշխարհի ցանկացած մասում ի վերջո պետք է վերադառնա իր հայրենիքը: Թեկուզև այդ իրերը պատրաստված են քարից, ինչպես որ մարդիկ, այնպես էլ կենդանիները, բույսերն ու հուշարձանները հոգի ունեն: Հուշարձանի հեռացնելն ապակայունացնում է աշխարհն և անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ»:

Թուրք պաշտոնյաներն իրենց երկիրը որպես թալանի զոհ ներկայացնելու փոխարեն պետք է գիտակցեն, որ նրանք յուրացրել են բազմաթիվ հնություններ, որոնք իրենց օսմանյան նախնիները բռնազավթել են ավելի քան մեկ տասնյակ հարևան երկրների գրավման ժամանակ: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, որը 1887 թվականին հայտնաբերվել է Լիբանանում, Սիդոնի մերձակայքում, և Սուլթան Աբդուլ Համիդ II հրամանով առաքվել Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս որպես թանգարանի ունեցվածքի ամենաթանկարժեք նմուշներից մեկը: Այժմ Լիբանանը կարող է Թուրքիայից հետ պահանջել այս արժեքավոր մշակութային գանձը: Սաուդյան Արաբիան ևս իրավունք ունի պահանջելու բազում իսլամական սուրբ մասունքներ, որոնք օսմանյան իշխանությունների կողմից 19-րդ դարում տեղափոխվել են Մեքքայից:

Թուրքիայի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին և այլ ազգերին` աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրքական կառավարության կողմից իրենց մշակութային ժառանգության ապօրինի բռնազավթման վրա և պահանջել դրանց անհապաղ վերադարձը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում