Maxim տղամարդկանց ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենասեքսուալ կանանց անունները։ Հարյուրավոր գեղեցկուհիներին ցանկը գլխավորել է ամերիկյան մոդել Քեյթ Ափթոնը։

Աղջիկը զարդարել է ամսագրի ամառային նոր համարի շապիկը։ Թե ովքեր են մտել թեժ հարյուրյակի մեջ (Hot 100) պարզ կլինի ավելի ուշ, երբ ամսագիրը վաճառքի դուրս գա (հունիսի 19-ին)։

Քեյթը ծնվել է 1992 թվականի հունիսի 10-ին։ Մանկուց նա զբաղվել է ձիասպորտով։

2011 թվականին Esquire ամսագիրը Քեյթին շնորհել է 2011 թվականի ամառվա կին տիտղոսը՝ «The Women of the Summer»: Նույն թվականին նա առաջին անգամ հայտնվել է “Sports Illustrated Swimsuit Issue” ամսագրում «Տարվա նորեկ» խորագրի տակ։

2017 թվականի նոյեմբերի 4-ին Քեյթն ամուսնացել է MLB խաղացող Ջասթին Վերլանդերի հետ։









































