ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդիպել է ցուցարարների հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Գործակալության տվյալներով` բողոքի ակցիայի մասնակիցները Էշթոնին ծափահարություններով են դիմավորել: ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփվել է ցուցարարների հետ:Նա մայդան է եկել ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի և Ուկրաինայի նախկին ԱԳ նախարար Վլադիմիր Օգրիզկոյի ուղեկցությամբ:
Առաջիկայում Էշթոնը պետք է հանդիպի Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ:








































