Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի հակառակորդը Մարսելի «Օլիմպիկ»-ն է:
Դորտմունդյան ակումբի Twitter-ի էջը ներկայացրել է հավանական մեկնարկային կազմը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիա»-ի մեկնարկային կազմը հետևյալն է՝
Վայդենֆելլեր, Դուրմ, Սոկրատիս, Գրոսկրոյց, Պիշչեկ, Կել, Մխիթարյան, Օբամեյանգ, Բլաշիկովսկի, Ռոյս, Լևանդովսկի










































