ԱՄՆ տնային տնտեսությունների ընդհանուր կարողությունը ճգնաժամից հետո հինգ տարիների ընթացքում աճել է 20 տրիլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Դաշնային պահուստային համակարգի վիճակագրությունը: Առաջին հերթին բնակչության բարեկեցությանը նպաստել են ֆոնդային շուկաների աճը և անշարժ գույքի թանկացումը:
Դաշնային պահուստային համակարգի տվյալներով՝ 2013թ. հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ամերիկացիների կարողությունն աճել է 2.6%-ով և հասել է 77.3 տրիլիոն դոլարի: 2008թ. այդ ցուցանիշը գտնվել է 57.2 տրիլիոն դոլար մակարդակի վրա:
Գործակալությունը նշում է, որ չնայած ամերիկացիների բարեկեցության ընդհանուր աճին՝ հարուստների և աղքատների միջև տարբերությունը պահպանվում է. ամենաշատ եկամուտներով տնային տնտեսությունների 10%-ը հանդիսանում են բաժնետոմսերի 80%-ի սեփականատեր:
2013թ. սեպտեմբերին հաղորդվել է, որ ԱՄՆ-ում ունեցվածքային շերտավորումը վերջին հարյուր տարիներին հասել է առավելագույնին: 2012թ. ամենահարուստ ամերիկացիների 1%-ը ստացել է տնային տնտեսությունների բոլոր եկամուտների 19.3%-ը:










































