Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ակումբային գրանցումը փոխելու որոշման մասին:
«Չեմ կարող հերքել, որ այնտեղ լավ ժամանակ եմ անցկացրել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղացել եմ այնպիսի չեմպիոնների կողքին, ինչպիսիք են Ֆերդինանդը, Ռունին, Սքոուլզը, Գիգզը:
Նրանք հավատում էին ինձ, բայց ինձ չէր նկատում Ֆերգյուսոնը: Երբ իմացա, որ «Յուվենթուս»-ը պատրաստ է տեղ հատկացնել մեկնարկային կազմում, առանց վարանելու հեռացա»,- հայտարարել է Պոգբան:








































