Մադրիդում հունիսի 6-ի առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է վենեսուելացի միլիոնատեր Ռոբերտո Ռինկոնի որդուն՝ պետական Petroleos de Venezuela (PDVSA) նավթա–գազային ընկերության փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է El Mundo պարբերականը։ Հետաքննությունը կապված է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի ժամանակաշրջանի PDVSA-ի ղեկավար կազմի դեմ մեղադրանքներով։
2017 թվականի հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդել էր, որ PDVSA-ի աշխատակիցներին կաշառք տալու մեղքն ընդունել է ութ մարդ։
Ինքը՝ Ռոբերտո Ռինկոն դեռևս 2016 թվականի հունիսին Հյուստոնի դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել կոռուպցիոն գործարքում մասնակցության մեջ։ Միլիոնատերն ապրում էր ԱՄՆ–ում և Tradequip Services & Marine (TSM) ընկերության նախագահն էր։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունիսի 5-ին հայտարարել է, որ PDVSA-ում 2017-ին բռնկված կոռուպցիոն սկանդալը կապված է ընկերության ղեկավար կազմի մեջ խցկվելու ԱՄՆ փորձերի հետ։











































