Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել և հենց այս պահին նույնպես աշխատանքներ են ընթանում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հենց այս պահին մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում», – ասաց Տ.Բալայանը՝ պատախանելով լրագրողի հարցին, թե մամուլում դժգոհություններ են տարածվել Սլովակիայում Հայաստանի դեսպանի աշխատանքից:







































