Ferrari ընկերությունում պատրաստվում են հավաքել հիբրիդային LaFerrari հիպերքարի 499 օրինակ, և դրանք արդեն սեփականատեր ունեն:
Գնորդներից յուրաքանչյուրը ոչ միայն մեքենայի համար առնվազն 1 300 000 եվրո է վճարել, այլև ընկերության մշտական հաճախորդն է: Նրանցից ամեն մեկի ավտոտնակում «բնակվում է» իտալական ապրանքանիշի առնվազն 5 մեքենա:
Իսկ նման հավաքածու չունեցող պատվիրատուներից արտադրողը պատվեր չի ընդունել:
Այս մասին գրում է Auto.vesti.ru կայքը:










































