Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն համարում է, որ Սիրիայից ամենավտանգավոր քիմիական զնենքերը դժվար կլինի դուրս բերել մինչև 2013-ի դեկտեմբերի 31-ը:
Միևնույն ժամանակ ՔԶԱԿ-ի ղեկավարը նշել է, որ մինչև 2014-ի հունիսի 30-ը սիրիական քիմիական զենքի ողջ պաշարների ոչնչացումն իրականանալի է:
Ուզյումջյուն գտնվում է Օսլոյում, որտեղ դեկտեմբերի 10-ին կայանալու է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդվել է՝ ՔԶԱԿ-ը դարձել է 2013-ի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Համաձայն ՔԶԱԿ-ի ընդունած պլանի՝ քիմիական զենքը պետք է դուրս բերվի Սիրիայի տարածքից 2014-ի փետրվարի 5-ից ոչ ուշ և ոչնչացվի մինչև 2014-ի հունիսի 30-ը: Քիմիական զենքի առավել վտանգավոր տեսակները պետք է երկրից դուրս բերվեն մինչև 2013-ի դեկտեմբերի 31-ը:











































