«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նշել է, որ իր վրա է վերցնում թիմի վերջին շրջանի անհաջող հանդիպումների պատասխանատվությունը:
«Աճելու համար մենք պետք է ամեն ինչում մի փոքր ավելացնենք: Մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ որպես ամբողջություն, ցանկանում ենք ճիշտ կատարել փոխանցումները, ստեղծել շատ վտանգավոր պահեր, հուսալի պաշտպանվել: Չեք կարող ընտրել միայն մեկը: Մենք աշխատում ենք միանգամից բոլոր ուղղություններով:
Արդյունքների համար ես լիովին պատասխանատվություն եմ կրում: Չեմպիոնների լիգայում, բարեբախտաբար, դրանք լավն են, սակայն դա չես ասի Պրեմիեր լիգայի համար: Պատասխանատու եմ ես ու միայն ես: Ցանկանում եմ, որ արդյունքներն ավելի լավը լինեն: Եվ չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի»,- ասել է Մոյեսը:








































