Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ, «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ մյունխենյան ակումբի ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այս տարվա լավագույն ֆուտբոլիստն է:
«Ռիբերին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է ու, միանշանակ, ուժեղագույնն` այս տարում: Դժվար թե «Բավարիա»-ն մեկ մրցաշրջանում 3 տիտղոս նվաճեր, եթե չլիներ Ռիբերիի հիանալի խաղը: Ֆրանկը հսկայական դեր է խաղացել մյունխենյան ակումբի հաջողությունների մեջ, ու ես հուսով եմ, որ նա կդառնա «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր»,- ասել է Բեկենբաուերը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արդեն հայտնել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար պայքարում են Ռիբերին, ինչպես նաև կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողներ` համապատասխանաբար Լիոնել Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն:








































