Գեորգի Ժվանիան` Վրաստանի հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը, հայտարարել է, որ «Զուրաբի մահվան գործի հետաքննությունը տարվում է ինտենսիվ կերպով, և շուտով ամեն ինչ կավարտվի»: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ըստ պաշտոնական վարկածի` Զուրաբ Ժվանիան և Ռաուլ Յուսուպովը մահացել են գազի թունավորումից, ինչը, սակայն, ապացուցված չէ. գործում բավական շատ են հակասությունները:
Հետաքննությունը դեռևս շարունակվում է:









































