ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց:
ՏԿՏՏ նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ցուցարարների հետ զրույցում ասաց. «Եկեք գնանք կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին մասնակցեք, քշեք, ի՞նչ եք ուզում: Դուք ասում եք՝ թողեք վատ մեքենայով փոխադրում անեմ: Լա՞վն է մեքենան, բերեք մրցույթին մասնակցի»:
Ի պատասխան նախարարության ներկայացուցչի հայտարարությանն ի պատասխան՝ ուղևորափոխադրողներից մեկն ասեց, որ մրցույթում տենդեր շահած շատ մարդիկ իր հիմ ավտոմասերն են վերցնում, տանում են իրենց մեքենային են դնում:








































