«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մտավախություն ունի, որ թիմի առաջատար Սթիվեն Ջերարդը շարքից դուրս է մնացել շուրջ մեկ ամսով:
Ջերարդի բժշկական նախնական հետազոտության արդյունքներն անհանգստացնող էին:
«Վեսթ Հեմ»-ի դեմ խաղի ժամանակ ֆուտբոլիստը ազդրի հետին մասի վնասվածք է ստացել: Նա խորացված հետազոտություն կանցնի` ապաքինման ստույգ ժամկետը պարզելու նպատակով:



































