Վերին Սասնաշեն գյուղի բնակիչները Նիկոլ Փաշինյանից և առհասարակ նոր Կառավարությունից մեծ սպասելիքներ ունեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համայնքի բնակիչները բարձրաձայնեցին գյուղի խնդիրների մասին, ներկայացրին նոր իշխանությունից իրենց սպասելիքները։ 84-ամյա Եպրաքսիա տատիկն ասում է՝ գյուղում բոլորը բացի իրենից վարկեր ունեն։
Նիկոլ Փաշինյանից խնդրում և ուզում է՝ վարկային ծանր բեռը թեթևացնել, օգնել գյուղացիներին։ Իսկ Կորյուն պապիկն ասում է՝ խորհուրդներ չի տա Փաշինյանին, ինքը գիտի ինչպես կառավարել երկիրը։ Գյուղաբնակների հիմնական ցանկությունը սոցիալական պայմանների բարելավումն է, իրենց գյուղում հանգիստ ապրելն ու աշխատելը։
Մանրամասները՝ տեսանյութում։







































