ԱՄՆ-ում հրդեհը մարել են սկսվելուց կես տարի անց։ Դա Կալիֆորնիա նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհն է։ Այս մասին ասվում է Լոս Պադրես ազգային արգելոցի հսկիչ ծառայության հաղորդագրությունում, որտեղ ֆքիսվել են հրդեհի վերջին օջախները։
«Թոմաս» անվանումը ստացած հրդեհը բռնկվել է 2017-ի դեկտեմբերի 4-ին, Կալիֆորնիա նահանգի հարավում գտնվող Վենտուրա շրջանում։

«Լոս Պադրես ազգային արգելոցի ներկայացուցիչները հայտնում են, որ «Թոմաս» հրդեհը պաշտոնապես մարած է համարվում»,-նշվում է հաղորդագրությունում։
Իսկ արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել տարերքի չեզոքացման և շրջաններում ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ։
Հրդեհի առավելագույն տարածքն ավելի քան 1140 ք/կմ էր։ Կրակն առնվազն 1000 տուն և կառույց է վնասել կամ ոչնչացրել։







































