Դեկտեմբերի 8-ին Կոպենհագենի «Absalons Kirke» եկեղեցում կազմակերպվել է ոգեկոչման արարողություն և կատարվել է հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Այս արհավիրքի 25-ամյա տարելիցի կապակցությամբ մատուցվեց պատարագ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Sիրան վարդապետ Պետրոսյանի ձեռամբ և Շվեդիայի հոգևոր հովիվ և Հայրապետական պատվիրակի փոխանորդ, հոգեշնեորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հոգևոր հովիվ, Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնեորհ Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի մասնակցությամբ:
Պատարագից հետո ելույթ է ունեցել Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր խոսքում նշել է. «մեր պարտքն է հիշել և ոգեկոչել բոլոր զոհերին, ինչպես նաև մեր անկեղծ և գործով ապացուցված երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ում համար չկա «ուրիշի ցավ» հասկացությունը»:
Հայ ժողովրդի, ՀՀ կառավարության և անձամբ իր անունից դեսպանը շնորհակալության խոսք է հղել սկանդինավյան երկրների, մասնավորապես՝ Դանիայի և Նորվեգիայի ժողովուրդներին և նրանց կառավարություններին` անմիջական, անկեղծ և շատ կարևոր օգնության համար, որ նրանք ցուցաբերեցին արհավիրքից անմիջապես հետո և կարևոր դերակատարություն ունեցան երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Արարողությանը ներկա են եղել Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հայ համայնքների, ինչպես նաև Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ:









































