Պենտագոնը հայտարարել է 2017-ին արտերկրում ԱՄՆ ռազմական գործողությունների շրջանակում 499 խաղաղ քաղաքացու զոհվելու մասին։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի զեկույցը։
«Հավաստի տվյալներ գոյություն ունեն, որ 2017-ի ընթացքում շուրջ 499 խաղաղ քաղաքացի զոհվել է, իսկ 169-ը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրությունում։
Խոսքը Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Եմենում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին է։









































