Պետերբուրգում դերասան Ջոնի Դեփը վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «Հինգերորդ ալիք»ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել, երբ ավտոմեքենան դուրս էր գալիս Վոզնեսենսկի պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկի ներքին բակից։ Վարորդը չի կարողացել միանգամից շրջադարձ կատարել և պատին է բախվել։ Քիչ ավելի ուշ ավտոմեքենան շարունակել է ընթացքը։
Միջադեպի հետևանքով դերասանը չի տուժել։









































