Ինչպես բոլոր մարզերում, մեզ մոտ էլ խառը իրավիճակ է, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:
«Ամենաաղքատ մարզն է, գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի: Զարգացման առումով համագործակցելու ենք բոլոր ներդրողների հետ, ովքեր օգուտ են տալու մարզին», – ասաց նա:










































