CNN հեռուստաալիքը հրաժարվել է հերքել ավելի վաղ հրապարակված նյութերը՝ դերասան Մորգան Ֆրիմենի սեռական ոտնձգությունների մասին, փոխանցում է USA Today-ը։

«Պարոն Ֆրիմենի փաստաբանի առաջադրած անհիմն մեղադրանքները հիասթափեցնում են և լավ չեն համապատասխանում հենց Ֆրիմենի հայտարարություններին, որոնք նա արել է պատմությունը հրապարակելուց հետո»,-ասվում է հեռուստաալիքի հայտարարությունում։

CNN-ի ղեկավարությունը նաև վստահեցրել է, որ կշարունակի հակված լինել լրագրողական աշխատանքի սեփական չափանիշներին և ամեն կերպ կարձագանքի Ֆրիմենի կամ նրա պաշտոնական ներկայացուցիչների՝ հասարակությունից ճշմարտությունը թաքցնելու փորձերին։











































