Իրանն ու Աֆղանստանը կստորագրեն երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս մասին հայտարարվել է Իրանի նախագան Հասան Ռուհանիի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցություններից հետո:
Ռուհանիի ու Քարզայի հանդիպումը Իրանում տեղի է ունեցել Վաշինգտոնի աճող անհանգստության պայմաններում Աֆղանստանի ղեկավարության՝ ԱՄՆ-ի հետ առանցքային համաձայնությունը ստորագրելը հետաձգելու պայմաններում: Համաձայնությունը թույլ կտար ամերիկյան զորքերին երկրում մնալ 2014-ից հետո:
Իրանի իշխանությունները, իրենց հերթին, Քարզային հասկացրել են, որ «ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը չի համապատասխանում Աֆղանստանի հետաքրքրություններին»:










































