Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է դառնալ ազգային ընտրանու առանցքային ֆուտբոլիստը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպանի խոսքերով` իսպանական ակումբի ֆուտբոլիստը հիանալի է հարմարվում Լա Լիգային: Նա նաև ավելացրել է, որ անհամբերությամբ է սպասում 2014 թվականի Աշխարհի առաջնությանը:
«Նեյմարը կարող է փրկել Բրազիլիայի հավաքականին: Ես չեմ կասկածում «Բարսելոնա»-ում նրա հաջողությունների մեջ, նա արդեն կարողացել է զարմացնել իսպանական մամուլին: Նեյմարը շատ բան է ավելացրել կատալոնացիների խաղում: Չի անցնում մի օր, որ չմտածեմ Աշխարհի առաջնության մասին: Այդ միտքը մեխվել է ուղեղիս մեջ: Մարդիկ նորից հավատում են մեզ, իսկ դա մեծ պատասխանատվություն է»,- ասել է Սիլվան: