ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր փաստաբանի՝ Ռուդոլֆ Ջուլիանիի հետ պատրաստվում է հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերի հետ հնարավոր հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։
«Ջուլիանին ասել է, որ այս շաբաթ երեկոները նախագահի հետ խորհրդակցություն է անցկացնում, որի ընթացքում նրանք քննարկում են հատուկ դատախազի հարցերն ու պատասխանները»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խոսքն այն մասին է, թե ինչպիսի՞ հարցերի Թրամփը կարող է պատասխանել և ինչպիսի՝ ոչ։











































