Youtube-ի Victoria’s Secret-ի պաշտոնական ալիքով Train Like An Angle մարզումների հավաքածուն համալրվել է սուպերմոդել Ադրիանա Լիմայի մասնակցությամբ տեսանյութով:
5-րոպեանոց տեսանյութում նա մարզիչ Մայքլ Օլաջայդ կրտսերի հետ հետաքրքիր վարժություններ է կատարում, որոնց օգնությամբ կարելի է նիհարել: Սկզբում մոդելը կատարում է ձեռքերի վարժություններ, ապա աշխատում ոտքերի մկանների վրա:
Պետք է նշել, որ վերոնշյալ վարժությունները բավականին բարդ են, սակայն լավ արդյունք են տալիս: