«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի ծառայություններով:
Sunday Express-ը հայտնում է, որ անգլիական ակումբը լուրջ մտադրություն ունի ձեռք բերելու դարպասապահի ծառայությունները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նոյերի տրանսֆերի դիմաց «քաղաքայիններ»-ը պատրաստ են 48 մլն եվրո վճարել: Գերմանիայի հավաքականի 27-ամյա դարպասապահը, ով նաև տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդ է, 2011 թվականին մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Շալկե»-ից` շուրջ 18 մլն եվրոյի դիմաց:










































