Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացած «Վերդեր»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմի ֆուտբոլիստներին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սաներիս, քանի որ նրանք հիանալի, շատ լավ խաղ ցուցադրեցին: Ինձ համար մեծ պատիվ էր լինել «Բավարիա»-ի գլխավոր մարզիչը:
Գիտեմ, որ «Վերդեր»-ը կարող է շատ ավելի լավ խաղալ, քան այս անգամ»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































