«Գալաթասարայ»-ի երկու ֆուտբոլիստներ` լեգենդար հարձակվող Դիդիե Դրոգբան և պաշտպան Էմանուել Էբուեն կարող են կարգապահական պատժի ենթարկվել:
Ֆուտբոլիստները մարզաշապիկների տակից շապիկներ են հագել` Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված գրառումներով:
Դրոգբայի շապիկի վրա գրված էր. «Շնորհակալ ենք, Մադիբա», իսկ Էբուեի` «ՆՆջիր խաղակությամբ, Նելսոն Մանդելա»: Թիմի հերթական խաղի ավարտից հետո Դրոգբան և Էբուեն հանել են մարզաշապիկները` ցուցադրելով Մանդելայի հիշատակին նվիրված գրառումներով շապիկները:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կատարվածն անթույլատրելի միջադեպ է համարում և այն ուսումնասիրելուց հետո կարող է պատժամիջոցներ կիրառել ֆուտբոլիստների նկատմամբ:











































