Դեկտեմբերի 7-ին պարտվելով «Սթոք Սիթի»-ին, Լոնդոնի «Չելսի»-ն 30 միավոր գրանցեց իր ակտիվում Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետո:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար այս մեկնարկը վատագույնն է` սկսած 2002 թվականից, երբ նա գլխավորել էր պորտուգալական «Պորտու»-ն: Այդ մասին տեղեկացնում է Infostrada-ն:
«Պորտու»-ն գլխավորելուց հետո 50-ամյա Մոուրինյոն աշխատել է նաև «Չելսի»-ում (2004-2007), իտալական «Ինտեր»-ում (2008-2010) և Մադրիդի «Ռեալ»-ում (2010-2013): Այդ թիմերը պորտուգալացու գլխավորությամբ մեկնարկային 15 տուրերում հավաքել են 30 միավորից ավելի:










































