Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղից հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի վնասվածքի մասին: Մասնագետը նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել:
«Ջերարդն իսկապես վնասվածք է ստացել: Սակայն մենք դեռ չգիտենք դրա լրջության աստիճանը: Եզրակացություններ կարող ենք անել միայն 2-3 օր հետո»,- ասել է Ռոջերսը:
Հիշեցնենք` կիսապաշտպանը փոխարինվել է խաղի 56-րդ րոպեին:






































