Friday, 19 06 2026
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

ԵՊՀ ռեկտորը ոչ իրավաչափ է համարում բողոքի ակցիա սկսած ուսանողների պահանջները

Երևանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Գիտխորհրդի նիստերի դահլիճում բողոքող ուսանողների ընդլայնված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներն, ովքեր մայիսի 29-ի կեսօրից դասադուլի կոչեր էին հնչեցնում բուհում, պահանջում են համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:

«Պահանջներն իրավաչափ չեն: Ռեկտորի հրաժարականը հնարավոր է միայն երկու դեպքում՝ երբ նա դիմում է ներկայացնում և երբ hոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում: Երկու դեպքն էլ գտնվում են իրավական դաշտում: Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», – ասաց Արամ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում հոգաբարձուների խորհրդի լուծարմանը, ռեկտորը նշեց, որ այդ խորհուրդը նա չի ընտրել, այն ընտրվել է ՀՀ կառավարության որոշմամբ:

«Ես ինքս խորհրդի անդամ չեմ և նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու հոգաբարձուների խորհրդի որևէ որոշման համար», – ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով ֆինանսական աուդիտ անցկացնելու վերաբերյալ ուսանողների պահանջին՝ Սիմոնյանը նշեց, որ տվյալ դեպքում ՀՀ օրենքով աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ տարին մեկ անգամ:

«Վերջին անգամ աուդիտը կազմակերպվել է 2017 թվականին: Ընդ որում, աուդիտը կազմակերպվում է պետության կողմից լիցենզիա ստացած համապատասխան աուդիտորական գրասենյակը՝ մրցույթի ճանապարհով: Մրցույթը հաղթող գրասենյակը այն անցկացնում է, արդյունքները տպագրվում են մամուլում: Դա ոչ մի կապ չունի ռեկտորի անձնական ցանկության հետ »,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով` նոր աուդիտ պարտադիր կերպով անց է կացվելու ֆինանսական տարվա ավարտին:

Ռեկտորը նաև անդրադարձավ արհմիության և ուսխորհրդի ժամանակավոր կասեցման ուսանողների պահանջին: Նա ընդգծեց, որ դրանք ինքնակառավարվող մարմիններ են և դրանց կասեցումը համալսարանի ղեկավարությունից պահանջելը ևս իրավաչափ չի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում