Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում սեփական հարկի տակ «Նյուքասլ»-ից կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ հյուրերն առավելության հասան 0:1 հաշվով:
«Իրադրձությունները կարող էին ավելի լավ դասավորվել: Պետք է գոլ խփեինք, որպեսզի վստահություն զգայինք: «Նյուքասլ»-ի խփած գնդակը փոխեց ամբողջ խաղը:
Ես պետք է Վան Պերսիին փոխարինեի 60-րդ րոպեին, բայց եթե անեի դա, մարդիկ կասեին. «Ի՞նչ ես դու անում»: Կփորձենք հաղթել հաջորդ խաղում»,- հայտարարել է Մոյեսը:










































