Ջորջիայի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները անցկացրել են իրենց կողմից մշակած Tongue Drive System (TDS) համակարգի կլինիկական փորձարկումը, որը նախատեսված է կաթվածահար ձեռքեր կամ մկաններ ունեցող անձանց համար:
Ինչպես հաղորդում է medportal.ru-ն, տեխնոլոգիան ներառում է լեզվի փիրսինգ, որն իրենից ներկայացնում է մագնիսական հատուկ ականջօղ: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս լեզուն օգտագործել որպես հեռակառավարման վահանակ՝ հաշմանդամի սայլակը կառավարելու համար:
Այսօրվա դրությամբ հաշմանդամի սայլակը կառավարելու ամենատարածված համակարգը Sip-and-puff-ն է (SnP), որն օդի ճնշումն օգտագործում է սարքի ազդանշանների փոխանցման համար: Հատուկ խողովակի միջով օդ ներս և դուրս քաշելով՝ օգտատերը տալիս է չորս հնարավոր հրամաններից մեկը՝ հաշմանդամի սայլակը կառավարելու համար:
Tongue Drive System կառավարվում է լեզվի դիրքի փոփոխման շնորհիվ:







































