«Լիվերպուլ»-ը բանակցություններ կսկսի հարձակվող Լուիս Սուարեսի նոր պայմանագրի շուրջ:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է դեռ 2.5 տարի, սակայն ակումբը ցանկանում է բարելավել ֆուտբոլիստի պայմանագրի պայմանները, որպեսզի ապահովագրի իրեն հարձակվողի հնարավոր տեղափոխությունից:
Այդ նպատակով «Լիվերպուլ»-ը պատրաստ է Սուարեսին ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ դարձնել:
Նշվում է, որ Սուարեսը կարող է համաձայնել բանակցել միայն այն դեպքում, եթե «Լիվերպուլ»-ն ապահովի իր տեղը Չեմպիոնների Լիգայում: Սակայն ակումբի ներկայացուցիչները ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին` անկախ մրցաշարային հաջողություններից:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 9 հանդիպումների և 13 գոլ խփել:






































