Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում տասնյակ չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել՝ կայծակի հարվածի ժամանակ ինքնաթիռների լիցքավորման համակարգի խափանման պատճառով։ Չկանխատեսված իրավիճակի մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ճարտարագետները վերականգնել են լիցքավորման համակարգերը, սակայն հետաձգված չվերթերը դեռ մի որոշ ժամանակ անց նոր կարող են իրականացնել թռիչքները։
Մայիսի 27-ի գիշերը Բրիտանիայում ՝ կայծակներով և ուժեղ անձրևով ուղեկցվող որոտ է եղել։ Չորս ժամվա ընթացքում մոտ տասնհինգ հազար կայծակի հարված է գրանցվել երկրով մեկ։
Stansted Airport delays: Chaos as hundreds of passengers are stranded after lightning strike https://t.co/SSuS76XQ0Y pic.twitter.com/rrXj4FIid5
— tweetonlondon (@tweetonlondon) May 27, 2018






































