ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է՝ ինքը բուհում քաղաքական քարոզչություն երբևէ չի արել։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված և նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է, ռեկտորը համարում է սխալ։ «Դա սխալ է, չի եղել այնպիսի մի որոշում, որից կուսակցականության հոտ գա»։
Իր հնարավոր հրաժարականի մասով Սիմոնյանը շեշտեց՝ հրաժարականի դիմում չի ներկայացրել ու չի ներկայացնելու։ Հարցին՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորի հրաժարական տալ, կհետևի դրան, ԵՊՀ ռեկտորն ասաց․ «Չեմ կարծում, թե վարչապետը նման նպատակ կհետապնդի ու կհորդորի հեռանալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում







































