Հորդանանին ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ են ընտրել: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հորդանանին Անվտանգության խորհրդի 2014-2015 թթ. համար ոչ մշտական անդամ է ընտրել:
Հորդանանն ընտրվել է Սաուդյան Արաբիայի փոխարեն, որը 2013 թ. հոկտեմբերին հրաժարվել էր ՄԱԿ ԱԽ-ում իր ոչ մշտական տեղից: Սրա համար պատճառ են հանդիսացել Սիրիայի քաղաքացիական պատերազմի և պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման հարցում «երկակի ստանդարտների» կիրառումը:










































