Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Ղամըշլի քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել 10 մարդ: Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը, որը վարել է ականապատ ավտոմեքենա, պայթեցրել է իրեն ռազմական շտաբի մերձակայքում տեղակայված հսկիչ անցակետի մոտ:











































