Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Վրաստանի Մ-16 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Առաջին կեսում մեր հավաքականից Դենիս Իսմայելին բացել է հաշիվը, սակայն 38-րդ րոպեին հյուրերը խփել են պատասխան գնդակը:
Երկու օր առաջ այս թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 3:1 հաշվով:










































